Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում. Կոշտա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում: Սա մեծ հեռանկարներ է ստեղծում Տրանսկասպյան երթուղու լիարժեք զարգացման համար: Դրա մասին, ըստ Kazinform գործակալության, Silk Way հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:

Անդրադառնալով Ղազախստանի՝ որպես ԵՄ խոշորագույն էներգամատակարարներից մեկի, և այդ համատեքստում Միջին միջանցքի կենտրոնական դերի թեմային՝ թղթակիցը հարցրել է. «Արդյո՞ք պետք է սպասենք նոր եվրոպական ներդրումների, որոնք ուղղված կլինեն երթուղու երկայնքով ենթակառուցվածքային բացերի լրացմանը»:

«Ապրիլյան ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում մենք համաձայնեցինք արագացնել Միջին միջանցքի զարգացումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ևս նոր հնարավորություններ է բացում: Դա մեծ հեռանկարներ է ստեղծում Ասիան և Եվրոպան կապող և մինչև Սև ծով ձգվում Տրանսկասպյան երթուղու լիարժեք զարգացման համար»,- ասել է Կոստան:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031