Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի Փաշինյանի հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դրա մասին, ըստ ТАСС-ի, հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցչի տեղակալ Սեբաստիան Հիլլեն։

Ըստ նրա՝ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի՝ տեղական ժամանակով մոտավորապես 16:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին), Դաշնային կանցլերի գերատեսչության շենքում՝ զինվորական պատիվներով։ Բանակցությունների հիմնական թեմաները կլինեն երկկողմ տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային հարցերը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Բանակցություններից հետո նախատեսվում է ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031