Գյումրու քաղաքապետարանում 2 անձ է ձերբակալվել

Գյումրու քաղաքապետարանում 2 անձ է ձերբակալվել։ Քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ձերբակալությունն իրականացվել է զանգվածային անկարգությունների վերաբերյալ գործի շրջանակում։

«Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են»,– հայտնեցին կառույցից։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ գործով անցնող անձանցից մեկը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակ Ղուկասյանը, որն արդեն կալանքի տակ է, մյուսը` մյուսը փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որին իրավապահները բերման են ենթարկել, սակայն չեն ձերբակալել։ Ձերբակալվել են կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանը և խորհրդական Կարապետ Ղուկասյանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031