Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը լծվել է Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին․ փաստաբան

Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ հարցազրույց է տվել իր բնորոշումով` շատ դրական ազդեցություն ունեցող, առողջ լրատվական աշխատանքներ կատարող civic-ին. ավտոբուսներ վառելու, մարդ գյուլելու, խոտեր վառելու մասին` սիվիկաալեքսանյանական զրպարտչական հերթական հարցին պատասխանելիս արքեպիսկոպոսը մտահոգություն է հայտնել, որ դատարանը կարող է հաստատել այդպիսի մտադրության առկայությունը և որ դա հեղինակազրկում է եկեղեցուն: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բավարար տեղեկացված չլինելու և կամ կեղտոտ քարոզչության զոհ լինելու պարագայում որևէ դժգոհություն չէի ունենա վերջինիս հրապարակային դիրքորոշման համար:

Բայց քանի որ անձամբ եմ վերջինիս ներկայությամբ տրված զեկուցումով բացահայտել գործի բոլոր կեղծիքները`սկսած իրավապահների կողմից ապացույցներ կեղծելուց մինչև նույն սիվիկաալեքսանյանական կեղտոտ քարոզչության բոլոր դրսևորումները, ստիպված եմ արձանագրել, որ արքեպիսկոպոսը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031