և՛ ԱՄՆ-ն, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությամբ. Պետդեպարտամենտ

Ե՛վ Միացյալ Նահանգները, և՛ Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությամբ, որն առաջաչկում է «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին» (TRIPP)։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը՝ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերջերս նշվել է C5+1 տարածաշրջանային դիվանագիտական ​​հարթակի 10-ամյակը։
«Վաշինգտոնում C5+1 հանդիպումների ժամանակ մենք ընդգծեցինք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ տարածաշրջանային համագործակցության և բարգավաճման հնարավորություններն ընդլայնելու համար: Մենք մտադիր ենք համատեղ աշխատել այդ հնարավորությունները մեծացնելու համար», — ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031