Ուժային տարբեր կառույցներին հենց այնպես հատկացրել ենք գումար, իսկ սահմանի զինվորին ասում ենք քննություն հանձնեք. Սեյրան Օհանյան

Ատեստացիոն համակարգը անհավասար պայմաններ է ստեծում Զինված ուժերում: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Հրամանատարը ստանում է բարձր աշխատավարձ, թող ստանա, բայց պետք է այնպես անել, որ իր զորքն էլ ստանա բարձր աշխատավարձ, ընդ որում սահմանում գտնվողները:

Ուժային տարբեր կառույցներին հենց այնպես հատկացրել ենք գումար կամ բարձրացրել ենք աշխատավարձ, իսկ բանակում, սահմանում կանգնած զինվորին, ով ամենամեծ դժվարությունն է իր ուսերին տանում, ասում ենք գնացեք, քննություններ հանձնեք»,-նշել է նա:
Օհանյանն ասել է, որ այդ քննությունները հրամանատարական պատրաստության քննություններ են:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031