Իրան-իսրայելական հակամարտության սրացման նոր փուլը իր բացասական ազդեցությունն է թողնելու տարածաշրջանի և առանձին երկրների տնտեսությունների վրա։ Այս մասին Telegram–ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«1. իրանական և իսրայելական արժույթները կտրուկ կարժեզրկվեն, մարդիկ կնախընտրեն գումարներն ապահով հանել երկրից,
Կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, մասնավորապես` Իսրայելում արդեն երեք անգամ թանկացել են դրանք,
Տարածաշրջանի բեռնափոխադրման տևողությունը և արժեքը կավելանան,
Էներգակիրների գների տատանումներ կգրանցվեն,
Ներդրումների և անշարժ գույքի գրավչությունը կնվազի տարածաշրջանում,
Ենթակառուցվածքային ծրագրերը կսառեցվեն անորոշ ժամկետով,
Կոնֆլիկտի սառեցման ժամանակահատվածներում մարդկանց որոշակի տեղաշարժ կգրանցվի»։