Թրամփը կաջակցի Իրանի նոր հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի uպանությանը, եթե նա հրաժարվի կատարել ԱՄՆ-ի պահանջները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր խորհրդականներին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե վերջինս չընդունի Վաշինգտոնի պահանջները։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է հատկապես Իրանի միջուկային ծրագրի դադարեցման պահանջին։ Նշվում է, որ հնարավոր գործողությունն իրականացնելու դեպքում անմիջական դերակատարությունը կարող է ստանձնել Իսրայելը, ոչ թե ԱՄՆ-ն։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031