Փեզեշքիանը Էրդողանի հետ զրույցում հերքել է Թուրքիային հшրված հասցնելու մեղադրանքները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Էրդողանի հետ զրույցում հերքել է Թուրքիային հարված հասցնելու լուրը։

Իրանի նախագահը իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ Իրանը ձգտում է «նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում», հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը՝ ըստ Clash Report-ի։

Նա նաև հերքել է Թուրքիային հասցված հրթիռային հարվածների մասին մեղադրանքները՝ հավելելով, որ Թեհրանը պատրաստ է ստեղծել համատեղ հետաքննական խումբ։

Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «երբեք չի դիտարկում Իրանի հետ բախումը» և ընդգծել է, որ «այժմ ավելի քան երբևէ կարևոր է բացել դռները դիվանագիտության համար»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930