ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շարունակում է անդարադռանլ եկեղեցականների վարքագծին և նրանց կողմից արվող հայտարարություններին:
«Վարչապետը հինգ-վեց օր է բան չի գրել Կտրիճ Ներսիսյանի մասին, հոգևորականներն ինքնակամ բացահայտում են շրիշակի մակարդակի իջեցված ուսմունքի խնդիրները՝
— Էլ Հայր Ասողիկի պառավ ջադուական անեծքները,
— Էլ երեխեն չիշիկ արեց եկեղեցու պատին ու ինսուլտ ստացավ,
— Էլ վարչապետ Փաշինյանի գլուխն են կտրում,
— Էլ կաթողիկոսի դեմ ելածը չորս անգամ վրաերթի ենթարկվեց,
— Էլ՝ մենք ունենք մի կաթողիկոս, Արամ կաթողիկոսը կաթողիկոս չէ (հասնում է Արամ կաթողիկոսին),
— Էլ, ախպեր, մի կտոր հաց ենք կիսել, ոնց եք դուրս գալիս մեր Կտրիճի դեմ (սա ուղեկցվում է դերասանական հուզմունքով)… և այսպես շարունակ:
Երբ խոսում ենք կուսակրոնության խախտմամն մասին, դա ամբողջ այս խավարամտության և սրբապղծության գագաթնակետն է: Կանգ մի առեք, վեղարի տակ պախկվածներ, խայտառակվեք մինչև վերջ:
Բ Կորնթացիներին 11:13-15 ՆՎԱԱ
Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու»,- գրել է Հարությունյանը։