Տարածաշրջանը պետք է վերադառնա բնականոն հուն․ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել․ Ֆիդան

Անկարան որևէ մեկին թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք տեսնում ենք, որ Իրանի համար անջատողական սցենարներ են մշակվում: Մենք լիովին դեմ ենք Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելուն՝ ուղղված որևէ ծրագրի: Մենք թույլ չենք տա, որ նման սխալ քայլ կատարվի։

Տարածման վտանգը դեռևս շարունակվում է։ Այս պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Որևէ հարց չպետք է առաջանա Իրանի տարածքային ամբողջականության հետ կապված։ Չպետք է հետապնդվեն ռեժիմի փոփոխության նպատակներ։ Տարածաշրջանը պետք է հնարավորինս շուտ վերադառնա բնականոն հուն»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031