Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ կան վիրшվորներ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, Արծվի արձանի մոտ, արագաչափի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են մեկը «Այրվացքաբանության ազգային կենտրոն», մյուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրի, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տեղում պարեկները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Սերժիկ Մ․-ն և 38-ամյա Ծովակ Հ․-ն։

Պարեկային ծառայությունը ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված ավտոմեքենան լիցքավորվել է գազալցակայանում և մոտ 1 կմ վարելուց հետո վարորդն ու ուղևորը նկատել են, որ ավտոմեքենայից ծուխ և կրակ է դուրս գալիս։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031