Մենք nչնչացրել ենք Իրանի հին առաջնորդին, իսկ նորը չի կարող հայտնվել հանրության առջև. Նեթանյահու

Մենք ոչնչացրել ենք Իրանի հին առաջնորդին, իսկ նորը՝ Մոջթաբան, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խամաճիկը, չի կարող հայտնվել հանրության առջև։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։

«Ավելի քան 30 տարի առաջ ես ասել եմ, որ Իսրայելի համար սպառնալիքը գալիս է ոչ թե արաբական երկրներից, այլ Իրանից։ Ես ասում եմ իրանցի ժողովրդին. մոտ է այն պահը, երբ դուք կարող եք փողոց դուրս գալ։ Մենք ձեզ հետ ենք, մենք աջակցում ենք ձեզ, բայց ամեն ինչ ձեր ձեռքերում է։

Մեր հարաբերությունները Թրամփի հետ հարյուր անգամ ավելի ամուր են, քան մեր հարաբերությունները ԱՄՆ ցանկացած նախկին նախագահի հետ։ Իսրայելի քաղաքացիներ, գիտեմ, որ դուք պայքարում եք հրետակոծությունների դեմ։ Հյուսիսում ժամանակները դժվար են։ Բայց ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին ձեր կողմից հետևելը ուժ է տալիս ինձ, կառավարությանը և բանակին։

Պատերազմի նպատակն է՝ մահացու հարված հասցնել միջուկային և հրթիռային ծրագրերին, ինչպես նաև ստեղծել օպտիմալ պայմաններ իրանցի ժողովրդի համար՝ տապալելու իրենց ռեժիմը։ Սա չի նշանակում, որ մենք կարող ենք երաշխավորել դա։ Մենք կարող ենք միայն ստեղծել պայմանները, որից հետո Իրանի ժողովուրդը պետք է գործի։

«Հեզբոլլահը» վախենում է մեր ուժից, և նրանք ծանր գին կվճարեն Իսրայելի դեմ իրենց ագրեսիայի համար»,-նշել է Նեթանյահուն։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930