Ադրբեջանը Իսրայելի ամենակարեւոր գործընկներն է ԱՄՆ–ից հետո. թուրք վերլուծաբան

Թուրքիայում մի շարք լրատվամիջոցներում եւ սոցկայքերում շարունակում են դատապարտել Իսրայելի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ադրբեջանին։

Թուրքիայում Իսրայելի հետ համագործակցության համար Ադրբեջանի դեմ քննադատություններ այն աստիճան են հասել, որ պետական մարմիններն են հայտարարությամբ հանդես եկել՝ կոչ անելով դադարեցնել հակաադրբեջանական արշավը։

Քննադատությունների հիմնական կետերն են, որ Ադրբեջանը, ի տարբերություն Թուրքիայի, շարունակում է համագործակցել ու նավթ մատակարարել Գազայում պաղեստինցիներին սպանող, մուսուլման Իրանի դեմ հարձակումներ իրականացնող Իսրայելին։

Այդ համատեքստում հետաքրքիր մեջբերում է արել թուրքական SozcuTV–ի վերլուծաբան, լրագրող Յըլմազ Օզդիլը՝ շեշտելով, որ Ադրբեջանը Իսրայելի ամենակարեւոր գործընկերն է ԱՄՆ–ից հետո։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031