Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում։

Այս մասին հայտնել է ԱԳՆն և լուսանկարներ հրապարակել։

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։ Վերջինս ՀՀ ԱԳ նախարարին հյուընկալել էր Բեռնի պատմական հատվածում գտնվող՝ Դաշնային խորհրդի պաշտոնական ընդունելությունների տանը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930