Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են ժողովրդագրության և գենդերային հավասարության ոլորտներում համատեղ աշխատանքների արդյունքներին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև կանանց տնտեսական զորեղացման, ընտանիքամետ քաղաքականությունների մշակման և իրականացման ուղղությամբ համագործակցության ընթացքին։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից տրամադրված մասնագիտական և տեխնիկական աջակցության դերը՝ ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։ Կարևորվել է նաև քննարկված ուղղություններով փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման և համատեղ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031