Ռուսաստանը ծաղրում է ադրբեջանցիներին և սպառնում Ադրբեջանին․ Զելենսկի

Հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ես շնորհակալություն հայտնեցի նրան Ուկրաինային, մեր ժողովրդին և մեր տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։ Ես նաև հստակ աջակցություն հայտնեցի Ուկրաինայի կողմից այն իրավիճակում, երբ Ռուսաստանը ծաղրում է Ադրբեջանի քաղաքացիներին և սպառնում Ադրբեջանին։

Մեր ցավակցությունն եմ հայտնել Ադրբեջանին՝ Ռուսաստանի տարածքում Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ։ Վստահ եմ, որ բոլոր փաստերը կպարզաբանվեն։ Արդարադատություն է անհրաժեշտ։

Ալիևի հետ մենք ունենք նույն տեսլականը՝ յուրաքանչյուր մարդու կյանքն ու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինեն։

«Մենք քննարկեցինք մեր երկկողմ հարաբերությունները՝ էներգետիկան և հումանիտար ոլորտում համագործակցությունը։ Մենք պայմանավորվեցինք անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ», — գրել է Զելենսկին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031