Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում նորվեգական «Բուդյո-Գլիմտից» կրած պարտությանը (1:2)։ Երկու հանդիպումների արդյունքում «ներաձուրիները» զիջեցին ընդհանուր 2:5 հաշվով և լքեցին մրցաշարը։

«Ես իմ ֆուտբոլիստներին մեղադրելու ոչինչ չունեմ. նրանք խաղադաշտում ներդրեցին իրենց ողջ ուժերը։ Մրցակիցը գերազանց էր կազմակերպված և հստակ գիտակցում էր իր անելիքը առաջին խաղում տարած 3:1 հաշվով հաղթանակից հետո։ Նրանք փայլուն կատարեցին իրենց աշխատանքը։ Մեզ մնում է միայն շնորհավորել «Բուդյո-Գլիմտին»․ նրանք արժանի էին հաջորդ փուլ դուրս գալուն։

Ցավոք, Չեմպիոնների լիգայում մեզ չհաջողվեց մինչև վերջ մրցունակ լինել։ Թեև մենք հիանալի մեկնարկեցինք և անընդմեջ չորս հաղթանակ տարանք, սակայն հետագայում սկսեցինք միավորներ կորցնել անգամ այն դեպքում, երբ արժանապատիվ ֆուտբոլ էինք ցուցադրում։ Սա ամենաբարձր մակարդակի մրցաշար է, եթե չես իրացնում պահերդ ու ճիշտ որոշումներ չես կայացնում, կարող ես պատժվել հենց առաջին իսկ սխալիդ համար»,- նշել է Կիվուն իտալական Sky հեռուստաընկերության եթերում։

Հավելենք, որ նորվեգական ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր։ Այդ փուլում «Բուդյո-Գլիմտը» կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կամ Լիսաբոնի «Սպորտինգի» հետ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728