Պետությունն ու քաղաքացիական հասարակությունը այլևս աշխատում են նույն ուղղությամբ․ Գալյան

ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպման պանելային քննարկման ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նոր ճանապարհային քարտեզին և մոնիթորինգի նոր էլեկտրոնային հարթակի մշակմանը, որը հնարավորություն կտա հանրությանը ծանոթանալ ՀԸԳՀ-ի իրականացման միջոցառումների ընթացքին:

Ինչպես հայտնել են արդարադատության նախարարությունից, Գալյանը նշել է, որ արդարության և արդարադատության հոմանիշ լինելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բարեփոխում, և լուծումը միայն ինստիտուտների և գործընթացի ճիշտ գործելու մեջ է, և նախարարությունը հենց այս հանձնառությամբ էլ առաջ է շարժվում, որպեսզի ապագայում ունենանք կանխատեսելի արդարադատություն՝ սկսած ողջամիտ ժամկետներում գործի լուծման ակնկալիքի բավարարումից, վերջացրած արդար և արդյունավետ արդարադատության իրականացում։

Նախարարը նշել է, որ պետությունն ու քաղաքացիական հասարակությունը այլևս աշխատում են նույն ուղղությամբ՝ համատեղ թիրախավորելով և լուծելով արդարադատության ոլորտի խնդիրները:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930