Իրավապահներն աշխատավարձը դիտարկում են ընտրակաշառք, «Ուժեղ Հայաստանի» նկատմամբ էլի են նման գործեր եղել. փաստաբան

Երբ դեռևս «Մեր ձևով» հասարակական կազմակերպություն է եղել՝ բարեգործական նպատակներով հիմնված, զարգացման ծրագրեր են իրականացրել, ներգրավված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր առավոտից Արտաշատում Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրների ու անդամների՝ բարեգործության արգելքը խախտելու հիմքով։

«Հիմա ըստ վարույթ իրականացնող մարմին, որքան ես հասկացա, այդ աշխատավարձները դիտարկվել են որպես ընտրակաշառքներ։ Միգուցե անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա առավելագույնը կարող է դիտարկվել որպես աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, որը ամենևին քրեական օրենքի ոլորտում չէ և դաշտում չէ։

Որ դրանք աշխատավարձ են եղել, կարծում եմ՝ գործի փաստական հանգամանքներով արդեն իսկ հիմնավորված է, բայց մեկնաբանություն է տրվում դրան, որպես ընտրակաշառք»,–ասաց նա։

Հարցին՝ ձերբակալված 14 անձի նկատմամբ էլ խափանման միջոց կիրառվելո՞ւ է, փաստաբանը պատասխանեց. «Եթե մեղադրանք կա, բնականաբար խափանման միջոց կիրառվելու է, ի՞նչ խափանման միջոց՝ այս պահին չգիտենք։

Այս պահին արդեն ունենք երկու անձի նկատմամբ մեղադրանք։ Կա, որ միայն ընտրակաշառքի հոդված է, կա, որ և ընտրակաշառք է, և բարեգործության արգելք»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 16–ի վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։ Տևական ժամանակ փաստաբանները տեղեկացված չէին, թե որտեղ են իրենց վստահորդները, նրանց թույլ չեն տվել մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք և միայն հետևողական ահազանգերից հետո փաստաբանները հնարավորություն ունեցան մուտք գործել շենք։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930