Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոխը վարչապետ Քիր Սթարմերին մեղադրել է խորհրդարանին «մոլորեցնելու» համար՝ Փիթեր Մանդելսոնին ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակելու հարցում, հաղորդում է Sky News-ը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The Guardian-ը հաղորդել է, որ լորդ Մանդելսոնը նշանակումից առաջ չի անցել անվտանգության ստուգումները, սակայն Արտաքին գործերի նախարարությունն այդ որոշումը չեղյալ է հայտարարել։ Sky News-ի քաղաքական խմբագրի տեղակալ Սեմ Քոութսը նախրդ տարվա սեպտեմբերին հայտնել էր, որ անվտանգության ծառայությունները մտահոգություն են հայտնել Մանդելսոնի Վաշինգտոնում դեսպան նշանակման վերաբերյալ, ընդսմին, կառավարությունը ընդունել է որոշումը։
Մանդելսոնն աշխատանքից ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերին, երբ լրացուցիչ մանրամասներ են պարզվել հանգուցյալ մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի մասին:
«Անցյալ տարվա սեպտեմբերին Քիր Սթարմերը երեք անգամ խորհրդարանին հայտարարել է, որ լորդ Մանդելսոնի նշանակման ժամանակ պահպանվել է «պատշաճ ընթացակարգը»։ Մենք հիմա գիտենք, որ վարչապետը մոլորեցրել է Ներկայացուցիչների պալատին։ Վարչապետը պետք է պատասխանատվություն ստանձնի»,- Х սոցիալական ցանցում գրել է Բադենոխը։






































