Եվրոպական հանձնաժողովի նախագահը մեկնաբանել է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը. «Մեծ մխիթարություն»

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարը և վերահաստատել, որ Եվրոպան շարունակելու է Լիբանանի տարածքային ամբողջականությունը հարգելու կոչերը։

«Ես ողջունում եմ Իսրայելի և Լիբանանի միջև՝ նախագահ Թրամփի միջնորդությամբ հայտարարված 10-օրյա հրադադարը։ Սա մեծ մխիթարություն է, քանի որ այս հակամարտությունն արդեն չափազանց շատ կյանքեր է խլել։ Եվրոպան շարունակելու է կոչ անել լիակատար հարգանքի Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ Եվ մենք շարունակելու ենք լիբանանցի ժողովրդին աջակցել զգալի մարդասիրական օգնությամբ»,- Х սոցիալական ցանցում գրել է ֆոն դեր Լայենը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930