Երթևեկության փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում. հետիոտնային անցումը կապամոնտաժվի

Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մասնավորապես`Վաղարշյան 14/1 հասցեին հարակից` Վաղարշյան փողոցը հատող հետիոտնային անցումը կապամոնտաժվի: Հետիոտներին հորդորում ենք օգտվել Վաղարշյան և Հր.Քոչար փողոցների կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում առկա կարգավորվող հետիոտնային անցումներից, որոնք հեռու են նշված հատվածից մոտ 100 մ:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930