Skip to main content

Լուրերը, որ մենք պաշտոնապես խնդրել ենք երկարաձգել Իրանի հետ հրադադարը, չեն համապատասխանում իրականությանը․ Սպիտակ տան խոսնակ

Լուրերը, որ մենք պաշտոնապես խնդրել ենք երկարաձգել Իրանի հետ հրադադարը, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։

«Սա կարևոր է Թրամփի համար, որ պակիստանցիները ապացուցել են իրենց որպես լավ միջնորդներ, և մենք գնահատում ենք նրանց բարեկամությունն ու ջանքերը: Նրանք միակ միջնորդն են այս բանակցություններում»,-նշել է նա:

Լևիթը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը վերաբերում է բոլոր երկրների նավերին, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից: Սա վերաբերում է Պարսից և Օմանի ծոցերի բոլոր իրանական նավահանգիստներին:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30