Ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգացման նոր փուլում են. Մատվիենկո

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շատ ուրախ ենք, որ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ վերացնելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։ Մենք ավարտել ենք այս փուլը, և դա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Նման հարաբերությունները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության համար և զարգանում են ամենալայն ոլորտներում»,- ասել է նա

Մատվիենկոն գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման կապակցությամբ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930