Արաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ստուգել են Հորադիզ-Ագբենդ ճանապարհի և երկաթուղու շինարարությունը, որը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները ։

Պատվիրակությունն այցելել է Արաքս գետի վրայով անցնող կամուրջը Աղբենդ գյուղում և տեղեկություններ ստացել նախագծի ընթացքի մասին։

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ Աղբենդ գյուղում կամուրջն արդեն ավարտված է և շուտով շահագործման կհանձնվի։

«Ներկայում երկու կողմերում էլ սահմանային անցակետի շինարարություն է ընթանում, որը ևս շուտով շահագործման կհանձնվի»,- ասել է Մուստաֆաևը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930