Փորձում են այս թեժ փուլում անցկացնել ընտրություններ և Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ

Սրա մասին սպորտային աշխարհը չի խոսում, բայց ես հիմա կասեմ։ Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և ըստ ՀԱՕԿ կանոնադրության՝ նա 70-ից հետո չի կարող հավակնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին։

Այս մասին լ րագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով․

«Հիմա իրենք փորձում են տարբեր հնարքներով այս ընտրական ու քաղաքական թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի նա ևս 4 տարի ղեկավարի»,- նշեց Հարությունյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն է ասում, որ 65-70-ը ի՞նչ տարիք է, ու թոշակառուներին պետք է երկար աշխատելու հնարավորություն տալ, Հարությունյանն արձագանքեց․ «Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ կանոնադրությունն այլ բան ասեր, իսկ ՀԱՕԿ կանոնադրությունը ՛ատ հստակ է»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930