Դոնալդ Թրամփը մտադիր է ներկա լինել ձմեռային Խաղերի փակմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ներկա լինել Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա փետրվարի 22–ին, հաղորդում է իտալական Corriere della Sera–ն։

Դոնալդ Թրամփը ներկա կլինի նաեւ տափօղակով հոկեյի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի եզրափակիչին, եթե ԱՄՆ–ի հավաքականը հասնի մինչեւ վճռական փուլ։

ԱՄՆ–ի հավաքականը դուրս է եկել քառորդ եզրափակիչ եւ կմրցի Շվեդիա – Լատվիա դիմակայության հաղթողի հետ։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728