Skip to main content

Եվրամիությունը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում և հարգել երկրի ինքնիշխանությունը

Մենք մտահոգված ենք, որ Լիբանանի վրա շարունակվող հարձակումները սպառնում են խափանել խաղաղության գործընթացը, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Մենք մոբիլիզացնում ենք ռեսուրսները՝ լիբանանցի ժողովրդին անհապաղ օգնություն տրամադրելու համար, սակայն ոչ մի օգնություն չի կարող փոխարինել երկարատև խաղաղության անվտանգությանը։ Մերձավոր Արևելքում կամ Պարսից ծոցում կայունություն չի կարող հաստատվել, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է։ Հետևաբար, բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել Լիբանանի ինքնիշխանությունը և հասնել ռազմական գործողությունների լիակատար դադարեցման»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30