Արաղչին և Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները: Իրանի արտաքին գործերի նախարարությունը այս մասին հայտնել է իր Telegram ալիքում:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաև ԱՄՆ-Իրան վերջին բանակցությունների ընթացքի վերաբերյալ:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները: Փեզեշքիանը բարձր է գնահատել Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունները և շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին իր սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, որն ուղղված է իրավիճակի լիցքաթափմանը, ինչպես նաև Իրանի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը նպաստել Մերձավոր Արևելքի հակամարտության քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանը և շարունակել միջնորդական ջանքերը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930