Հորմուզի նեղուցը կբացեն, բայց դրա կարգավորումը կարող է փոխվել․ Թուրքիայի արտգործնախարար

Թուրքիան հույս ունի, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված խնդիրն արագ լուծում կստանա, սակայն միևնույն ժամանակ զգուշացնում է, որ դրա կարգավորման կանոնները կարող են փոփոխվել։ Այս մասին «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ առանցքային հարցն այն է, թե ինչ նախաձեռնություններով հանդես կգա Իրանը և ինչպես դրանք կընդունվեն։ «Այս հարցում հստակություն է պետք», — ընդգծել է նախարարը։

Այս հայտարարությունը հնչել է Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների ձախողման և նեղուցի շրջափակման վերաբերյալ Թրամփի որոշման ֆոնին։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930