Դավիթ Մինասյանին ՔԿՀ են տարել անվասայլակով․ փաստաբան

Դավիթ Մինասյանին ՔԿՀ են տարել անվասայլակով, այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է փաստաբանը։

«Մեզ համար բացարձակ սպասելի չէր, որ Դավիթին կտեղափոխեն ՔԿՀ։ Դավիթի վիճակն այնպիսին չէր, որ նրան տեղափոխեին. նա 10 օր է` չի քայլել, գլուխը նորմալ չի կարողանում շարժել, ուժեղ ցավեր ունի։ «Կատետերը» հանեցին Դավիթի թևից ու տարան»,– պատմել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

Չնայած մի քանի օր առաջվա համեմատ Դավիթի վիճակը բարելավվել էր, սակայն Էլբակյանի խոսքով` բժիշկները զգուշացրել էին, որ նա պետք է գտնվի իրենց վերահսկողության տակ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930