Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և կտա մեզ ամեն ինչ․ Թրամփ

Իրանը կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ և կտա մեզ ամեն ինչ։ Fox News-ին ասել է Դոնալդ Թրամփը։

«Եվ ես բանակցությունների մեկնող իմ մարդկանց ասացի՝ ես ամեն ինչ եմ ուզում։ Ես 90% չեմ ուզում, 95% չեմ ուզում։ Ես ամեն ինչ եմ ուզում, իսկ իրանցիները որևէ հաղթաթուղթ չունեն»,- ասել է Թրամփը

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ իր նախկին սպառնալիքը՝ ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը, Իրանին բերեց բանակցությունների սեղանի շուրջ։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ խոսելով Իսլամաբադում տեղի ունեցած բանակցությունների մասին հայտարարել էր,

«Մենք մի շարք էական քննարկումներ ունեցանք իրանցիների հետ։ Սա լավ լուրն է։ Վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չհասանք, և կարծում եմ, որ դա վատ լուր է Իրանի համար շատ ավելի, քան Միացյալ Նահանգների»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031