2025-ին կյանքի ռեկորդային տևողություն ենք արձանագրել Հայաստանում՝ 78.4. Փաշինյան

Մենք նախորդ տարի կյանքի ռեկորդային տևողություն ենք արձանագրել Հայաստանի Հանրապետությունում՝ 78.4, որը մեր պատմության մեջ աննախադեպ թիվ է։ Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Սա շատ մեծ և էական գործոն է, որը մեր հիմնական նպատակներից մեկն է։ Մեր նպատակն է, որ մարդը երկար ապրի, բայց երկար ապրելու պայմաններում հնարավորինս լավ ապրի։

Նաև շատ կարևոր եմ համարում, որ առաջին անգամ մեր պատմության մեջ միջին կենսաթոշակը ավելին է, քան սպառողական զամբյուղը և շոշափելիորեն է ավելի։ Դա նույնպես տնտեսության և կառավարության համագործակցության արդյունքն է»,- նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031