Ամերիկյան USS George HW Bush ավիակիրը նավարկում է Աֆրիկյան մայրցամաքում և պատրաստվում է Իրանի դեմ Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակման ֆոնին միանալ Արաբական ծովում գտնվող ռազմածովային ուժերին, հաղորդել է USNI News-ը։
Ավիակիրը չի անցել Միջերկրական ծովով, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, այլ նավարկում է՝ շրջանցելով Աֆրիկան։
Դա ավիակիրին և դրան ուղեկցող նավերին հնարավորություն է տալիս խուսափել հութիների վերահսկողության տակ գտնվող Կարմիր ծովով և Բաբ էլ-Մանդեբ նեղուցով տարանցումից:
Այսօր ավելի վաղ BBC-ն հաղորդել էր, որ դատելով արբանյակային պատկերներից՝ USS Abraham Lincoln ավիակիրը, որը գտնվում է Օմանի ծոցից արևելք, մոտեցել է Իրանի ափին՝ երկրից մոտավորապես 200 կիլոմետր հարավ:






































