Skip to main content

Ռուբեն Ռուբինյանը և Լիտվայի ԱԳ փոխնախարարը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ փոխնախագահն արժևորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30