Նոր նշանակում է եղել ՀՀ Քննչական կոմիտեում

Դավիթ Սարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ։

Դավիթ Արծրունու Սարոյանի կենսագրությունը

Ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Կամո քաղաքում։

Աշխատանքային գործունեություն

2022-2026թթ․ — ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

2020-2022թթ. — ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,

VI-X.2020թ. — ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության ՀԿԳ քննիչ,

2014-2020թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

IV-X.2014թ. — ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ,

2012-2014թթ. — ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հետաքննության գծով տեսուչ, ապա՝ ավագ տեսուչ,

2011-2012թթ. — ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ժառայության վարչության շարային և ռազմականացված ստորաբաժանումների բաժնի տեսուչ,

2010-2011թթ. — ՀՀ ոստիկանության ՊՊՎ ծառայության բաժնի տեսուչ։

Կրթություն

2010 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2013 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, ապա՝ 2024 թվականից մինչ օրս՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930