Իսրայելը մտադիր է որոշակի գործողություններ ձեռնարկել Սիրիայում. Թուրքիայի արտգործնախարար

Իսրայելը Իրանի հետ պատերազմի պատճառով ձեռնպահ է մնում Սիրիայում որոշակի գործողություններից, սակայն կարող է դրանք ձեռնարկել, երբ հանգամանքները նման հնարավորություն ընձեռեն։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ըստ նրա՝ Հունաստանի, Հարավային Կիպրոսի և Իսրայելի միջև համագործակցությունը չի ամրապնդում անվտանգությունը, այլ անկայունություն, խնդիրներ և հակամարտության սպառնալիք է ստեղծում։

Ֆիդանի կարծիքով՝ Թուրքիան «որպես հիմնական խաղացող պետք է շատ կարևոր դեր խաղա եվրոպական անվտանգության ճարտարապետության ձևավորման գործում»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031