Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները մեկնաբանել են Հունգարիայում ընտրությունների արդյունքները

Հունգարիան կայացրել է իր որոշումը. շնորհավորում եմ Պետեր Մադյարին ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Այս մասին գրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Անհամբերությամբ սպասում եմ համագործակցությանը՝ հանուն հզոր, անվտանգ և, ամենակարևորը, միասնական Եվրոպայի»,- նշել է նա։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես գրառում է կատարել այս առիթով։

«Հենց նոր խոսել եմ Պետեր Մադյարի հետ՝ նրան հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար։ Ֆրանսիան ողջունում է ժողովրդավարության հաղթանակը, հունգար ժողովրդի հավատարմությունը Եվրոպական միության արժեքներին և Հունգարիայի հավատարմությունը Եվրոպային։ Կոչ եմ անում միասին առաջ շարժվել դեպի ավելի ինքնիշխան Եվրոպա՝ հանուն մեր մայրցամաքի անվտանգության, մեր մրցունակության և մեր ժողովրդավարության»,- նշել է նա։

Վիկտոր Օրբանն ընդունել է ընտրություններում իր պարտությունը

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031