Մեծ Բրիտանիայում առաջին անգամ Ռուսաստանի հետ կապերի համար մարդուն զրկել են քաղաքացիությունից

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ Ռուսաստանի հետ կապերի համար մարդուն զրկել են քաղաքացիությունից: Խոսքը նախկին ոստիկան Մարկ Բուլենի մասին է, որը ավելի քան 10 տարի ծառայել է Հերտֆորդշիր կոմսության ոստիկանությունում, գրում է բրիտանական The Sunday Times պարբերականը։ Բուլենը զրկվել է բրիտանական անձնագրից ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդի որոշմամբ։ Պաշտոնական ծանուցման մեջ նշվում է, որ այդ քայլը ձեռնարկվել է «հանրային բարօրության շահերից ելնելով», իսկ գործի մանրամասները՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, չեն հրապարակվում ։

45-ամյա Բուլենը հայտնի դարձավ, երբ Լուտոնի օդանավակայանում նրան կանգնեցրին ահաբեկչութնա դեմ պայքարի ծառայության աշխատակիցները և մոտ չորս ժամ հարցաքննեցին՝ օտարերկրյա պետության շահերի համար գործողություններին մասնակցելու կասկածանքով, ներառյալ՝ 2018 թվականի Սոլսբերիում թունավորումների առնչությամբ։ Հայտնի է, որ բիտանական ոստիկանությունում ծառայելիս Բուլենը կապեր է պահպանել Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ։ Նրա սոցցանցերի գրառումները պարունակում են Կրեմլի օգտին և Ուկրաինայի դեմ ուղղված հայտարարություններ, գրում է DW-ն։

2014 թվականից ի վեր նախկին ոստիկանը բնակվում է Ռուսաստանում, որտեղ աշխատում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբի հաղորդակցության ոլորտում: 2022 թվականին նա ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն՝ այն անվանելով «ամբողջ կյանքի երազանքի իրականացում»: Բուլենը հերքում է ցանկացած հանցանք և հայտարարում է, որ բրիտանական իշխանությունների որոշման պատճառները չի հասկանում։

Մեծ Բրիտանիայում քաղաքացիությունից զրկելը դեռևս հազվագյուտ միջոց է: Ավելի վաղ այն կիրառվել է Աննա Չապմանի նկատմամբ, որը 2010 թվականին բացահայտվել էր որպես ԱՄՆ-ում ռուսական լրտեսական ցանցի մասնակից և զրկվել էր ամուսնության միջոցով ստացած իր բրիտանական անձնագրից: 2019 թվականին չեղյալ է հայտարարվել նաև C2 անունով հայտնի աֆղանական ծագումով մի տղամարդու քաղաքացիությունը, երբ բրիտանական իշխանությունները վերջինիս համարել են ռուսական ռազմական հետախուզության ենթադրյալ գործակալ: Բուլենի գործից առաջ Կրեմլի հետ կապերի առնչությամբ նման որոշումները Մեծ Բրիտանիայում ծնված անձանց վրա չէին տարածվում, գրում է The Sunday Times պարբերականը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930