Փաշինյանը գործարարներին կոչ արեց բարձրացնել աշխատողների աշխատավարձը, որ կարողանան օգտվել առողջության ապահովագրությունից

Աշխատանքի շուկայում երկու առանցքային հարց կա, որ այս օրերին շատ քննարկվում է. առաջինը վերաբերում է այն մարդկանց, որոնք սահմանային աշխատավարձ ունեն կապված առողջության ապահովագրության շահառու դառնալու հետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 13–ին, Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրենք այդ խնդիրը շատ բարձրացնում են։ Առողջապահության ապահովագրությունը տարածվում է 200 հազար և ավել դրամ աշխատավարձ ստացողների վրա, շատ քաղաքացիներ հարցեր են բարձրացնում, ասում են՝ կամ եզրային ենք, կամ այնուամենայնիվ ինչ-որ աշխատավարձի ստվերային հատված կա, և ես կուզենայի, որ այն դեպքերում, երբ մենք շատ մոտ ենք այդ եզրին, ասենք, 195 է, 197 է, իսկ այսպիսի աշխատավարձեր կան, շատ շնորհակալ կլինեինք, եթե այդ եզրային վիճակներին մեր հարգելի գործատուները մի քիչ ավելի ուշադիր լինեին։

Մեզ համար անակնկալ ձևով առողջության ապահովության համակարգը բավականին լավ աշխատում է։ Մենք ճիշտ ասած, երբ որ ներդրում էինք համակարգը շատ լարված էինք, բայց բնականաբար նման շրջադարձային որոշումները լարվածություն են առաջ բերում, մանավանդ, որ Հայաստանում երկու անգամ արդեն եղել է փորձ առողջության ապահովագրությունը ներդնելու ու երկու անգամ էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի ստացվել։

Այստեղ է, որ մեր հարգելի գործատուները շատ առանցքային դերակատարում ունեն, որովհետև դա ըստ էության համագործակցության մի նոր պլատֆորմ է»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930