Կարևոր է յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունը Սահմանադրությամբ ամրագրված արժեքների պահպանման գործում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։

Իրավական պետության կայացման ճանապարհին առանցքային նշանակություն ունի իրավունքների ու ազատությունների պատշաճ երաշխավորումը, ինչպես նաև դրանց հետ կապված սահմանադրական կառուցակարգերի կիրառման արդյունավետության շարունակական կատարելագործումը։

Այս համատեքստում կարևոր է յուրաքանչյուրիս ակտիվ ու պատասխանատու մասնակցությունը Սահմանադրությամբ ամրագրված արժեքների պահպանման և զարգացման գործում։

Վստահ եմ, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և սահմանադրական մշակույթի ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ և հետևողական աշխատանքը կնպաստի համերաշխ, հանդուրժող, արդարության ու իրավունքի գերակայության սկզբունքի վրա կառուցված հասարակության զարգացմանը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված իրավական պետության կայացում»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031