Մենք չկարողացանք երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ ֆինանսական պատճառներով․ Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, որը հավակնում է վերընտրվել այդ պաշտոնում, մեկնաբանել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Չավիի հնչեցրած մեղադրանքներն առ այն, որ հենց ակումբի ղեկավարությունն է ձախողել Լիոնել Մեսսիի վերադարձը:

Օրերս տված հարցազրույցում Չավին պնդել էր, թե 2023 թվականին արգենտինացու տեղափոխությունը գրեթե համաձայնեցված էր, սակայն Լապորտան անձամբ է հրաժարվել և խոչընդոտել ակումբի լեգենդի վերադարձին: Նախագահի մեկ այլ թեկնածու Վիկտոր Ֆոնտի հետ բանավեճի ժամանակ Լապորտան ներկայացրել է իրադարձությունների զարգացման իր վարկածը.

«Մենք չկարողացանք երկարաձգել պայմանագիրը Մեսսիի հետ ֆինանսական պատճառներով։ Հետագայում՝ 2023 թվականի մարտի կեսերին, Չավին մոտեցավ ինձ և փոխանցեց, որ Մեսսին վերադառնալու ցանկություն է հայտնել։ Նա խնդրեց պայմանագիր նախապատրաստել, որպեսզի առաջարկն ուղարկվի Խորխե Մեսսիին (ֆուտբոլիստի հորը): Ես ուղարկեցի պայմանագիրը, սակայն մայիսին Խորխե Մեսսին եկավ իմ տուն և ասաց, որ որդու վերադարձը «Բարսա» անհնար է։ Նա նշեց, որ Լեոյի վրա չափազանց մեծ ճնշում կգործադրվի, և իրենք նախընտրել են տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Ես պատասխանեցի, որ հարգում և լիովին ընդունում եմ նրանց որոշումը»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է BarcaTimes-ը։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխվեց 2023 թվականի ամռանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031