Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է թիմի հիմնական ձախ պաշտպան Ալվարո Կարերասի վնասվածքի մասին տեղեկությունը։ 22-ամյա իսպանացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի ձկնամկանի վնասվածք:
Ապաքինման ստույգ ժամկետների մասին ակումբն առայժմ հայտարարություն չի տարածել, սակայն պարզ է, որ ֆուտբոլիստի մասնակցությունն առաջիկա կարևորագույն հանդիպմանը խիստ հարցականի տակ է:
Նշենք, որ «արքայական ակումբ տեղափոխվելուց հետո իր անդրանիկ մրցաշրջանում Կարերասն արդեն հասցրել էր հաստատվել հիմնական կազմում՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 34 հանդիպումներում դառնալով 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:






































