Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

1995թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով: Այն ընդունվեց գրեթե միաձայն:

Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները:

Սահմանադրությամբ ամրագրվեցին մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվեց փոփոխությունների հանրաքվեների միջոցով՝ առաջին անգամ այն հանրաքվեով փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի ունեցան 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

Փոփոխությամբ Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում կատարեց խորհրդարանական կառավարման մոդելի:

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ՝ հուլիսի 5-ը նշվում է ոչ միայն որպես Սահամանադրության, այլև պետական խորհրդանիշների օր:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031