Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքներին և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով

Այսօր տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ։ Մայր Աթոռի բակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ընթերցեց հայտարարության տեքստը.

«Հունիսի 27–ի առավոտյան Հայաստանի իրավապահ մարմինների ուժեր մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել Քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև այդ հավաքների համակարգող։

Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել ՔԿ և փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները եւ ներկա հոգեւորականները բողոքի ձայն բարձրացրեցին՝ տեսնելով դիմակավորված ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մեծ հոսքը։

Համայն հայության հոգեւոր կենտրոնում իրավապահների դրսեւորած պահվածքը ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի։

Միքայել Սրբազանը հակառակ նրա, որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երեւան՝ ներկայանալու ՔԿ։

Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքներին, պահպանել զգոնություն և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031