Թրամփն Աշխարհի առաջնությանն Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցությունն «աննպատակահարմար» է համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ «նպատակահարմար» չի համարում Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցությունը գալիք Աշխարհի առաջնությանը։

«Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է մասնակցել Աշխարհի առաջնությանը, բայց ես իսկապես չեմ կարծում, որ նրանց համար նպատակահարմար է այնտեղ լինելը՝ իրենց սեփական անվտանգության և պաշտպանվածության համար»,- գրել է Թրամփը։

2026 թվականի Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսին և հուլիսին Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Կանադայի 16 քաղաքում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031