Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան

Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է: Այս մասին ֆեյբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր Սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրի հղում չլինի, ինքը կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր է: Ոչ թե պետություն ենք ստեղծում այդ հռչակագարով մեր քաղաքացիների բարեկեցությունն ու ազատությունը ապահովելու համար՝ այլ պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի ու Արևմտյան Հայաստանի համար:

Մենք շատ հստակ պետք է կայացնենք այդ որոշումը, մանավանդ, որ հիմա քաղաքական դաշտը ըստ էության դիրքավորվում է այս տրամաբանության մեջ՝ խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, և պատերազմի կուսակցություն, որը ըստ էության ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031