երբ դու պատերազմի վախից մոռանում ես Արցախ բառը, դու քո տուն ես հրավիրում թուրք–ադրբեջանական տանդեմին. Արման Աբովյան

Մենք գտնվում ենք քաղաքական, քաղաքագիտական աբսուրդի մեջ, և անհեթեթ են պնդումները, որ Արցախ անունը արտաբերելով դու կարող է պատերազմ հրահրես։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ իր իր ցուցումով են աշխատանքից ազատել Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը, քանի որ նա ԱՄՆ փոխնախագահին Արցախի թեմայով գիրք էր նվիրել։

«Նախ դա սուտ է և եթե դու չես հիշում քո ազգային, պետական, քո էթնոքաղաքական ինքնությունը, թե ով ես դու, ապա քեզ պատրաստում են սպանդի։ Այն վայրկյանից սկսած, երբ դու պատերազմի վախից կմոռանաս Արցախ բառը, Արևմտյան Հայաստան բառը և այլն, դու հրավիրում ես քո տուն նույն թուրք-ադրբեջանական տանդեմին, որ կոտորածը շարունակվի։

Հայաստանի քաղաքական կուրսը համապատասխանում է թուրք-ադրբեջանական դոկտրինին, Հայաստանի Հանրապետության ապամոնտաժմանը՝ «արևմտյան Ադրբեջան» ձևավորելու տեսլականի ներքո։ Այդ կոմպլեքսը իր մեջ ներառում է նաև բարոյահոգեբանական հենքերի խալխլումը, քանի որ դու չես կարող ձևավորել «արևմտյան ադրբեջան» այն տարածքում, որտեղ մարդիկ գիտեն իրենք ով են։

Սա նման է նրան, որ հարևանը մտնում է ընտանիք, մորթում է երեխային, իսկ ընտանիքի տերն ասում է՝ երեխու անունը էլ մի տվեք, նկարները հանեք պատից, թե չէ էս հարևանը կտեսնի, որ երեխու նկարը պատին է, կգա մեզ էլ կմորթի։

Ի դեպ, Թուրքիայի և Ադրբեջանի համար առհասարակ հայ լինելը, հայկական ցանկացած բան, սկսած ազգանունից վերջացրած պատմությունով, գրգռիչ գործոն է։ Այսինքն, համաձայն Փաշինյանի տրամաբանության, մենք պետք է հրաժարվենք առհասարակ հայկականությունից, այդ պարագայում կարող է մեզ չսպանեն»,–ասաց Աբովյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենն արվում է, քանի որ մեզ պատրաստում են նվազագույնը սպանդի։

«Սա փափուկ ուժի կամ soft power տեսության մեջ կոչվում է animal step, այսինքն անասնացման գործընթաց։ Մենք կարող է մոռանանք, որ մենք հայ ենք, բայց թուրքը և ադրբեջանցին դա չեն մոռանում»,– ընդգծեց նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031