Պատերազմով պայմանավորված, ԱՄԷ–ն թույլ է տվել ռեզիդենտներին մուտք գործել երկիր առանց նոր վիզա ստանալու

ԱՄԷ-ի ինքնության, քաղաքացիության, մաքսային և նավահանգստային անվտանգության դաշնային մարմինը թույլատրել է մուտք գործել երկիր այն ռեզիդենտների, որոնց բնակության թույլտվությունների ժամկետը լրացել է և որոնք չեն կարողացել ժամանակին դա անել Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով։ Այս մասին հաղորդում է WAM գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ որոշումը վերաբերում է արտերկրում գտնվող ԱՄԷ բոլոր ռեզիդենտներին, որոնց բնակության թույլտվությունների ժամկետը լրացել է փետրվարի 28-ին կամ դրանից հետո, և որոնք չեն կարողացել վերադառնալ երկիր տարածաշրջանում ռազմական գործողությունների բռնկման պատճառով։

Արտոնությունը ուժի մեջ կլինի մեկ ամիս՝ մինչև մարտի 31-ը։ Բնակիչները կկարողանան մուտք գործել ԱՄԷ առանց նոր վիզա ստանալու անհրաժեշտության և չեն ենթարկվի ֆինանսական պատժամիջոցների։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930